Կրակոցներ են եղել Գեղարքունիքի, Նախիջևանի հատվածներում. գիշերը 120 անգամ խախտվել է հրադադարը. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Իջևանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը:

«Անցած գիշեր ՀՀ սահմանի աբողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են 120 կրակոց-խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակել են ոչ միայն բուն մարտական գործողությունների տարածքում, որ ընթանում էին վերջին օրերին, այլև Տավուշի սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի մարզում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյանի հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների ուղղությամբ: Ըստ էության, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել: Մեկ վիրավորի վիճակ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա: Այս գիշեր մի շարք օգտատերեր կեղծ հաղորդագրություններ են ստացել սահմանում լարվածության մեծացման, զոհերի, արյան անհրաժեշտության մասին, որոնք եղել են լատինատառ և ոչ այնքան հասկանալի: Դրանք կեղծ լուրեր են: Օպերատորներն արդեն շտկել են իրավիճակը և հերքող հաղորդագրություններ են ուղարկում»,- ասաց Հովհաննիսյանը: