Արցախի նախագահը նոր նշանակում է կատարել
Քաղաքականություն
15.07.2020 | 20:25«Այսօր ստորագրել եմ հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։
Մեկ այլ հրամանագրով` այդ պաշտոնին եմ նշանակել Միքայել Վիրաբյանին՝ վաղաժամկետ դադարեցնելով ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի նրա լիազորությունները։
Կարծում եմ՝ Միքայել Վիրաբյանը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: