Ալիևը ռիսկային խաղ է սկսել․ Ադրբեջանում իրավիճակը վերահսկողությունից կարող է դուրս գալ․ Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ

– Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում լարվածության նվազում է տեղի ունեցել, կեսգիշերից սկսած` հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Հայկական ԶՈՒ-ն տարածքային ձեռքբերումներ ունի։ Պարո՛ն Զոլյան, ըստ Ձեզ՝ ռազմական այս գործողություններն ինչի՞ մասին են։

– Ես չեմ ուզում շատ խորանալ ռազմական տեսանկյունից այս ամենի մեջ, ՊՆ-ն շատ պարզ ու թափանցիկ ասում է ամեն ինչ։ Ես ուզում եմ քաղաքական ենթատեքստին նայենք։ Այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին, պետք է կապել այն հայտարարությունների հետ, որ հնչել են Բաքվից՝ Ալիևը դժգոհ էր Մինսկի խմբից, ասում էր, որ արդյունավետ չեն բանակցությունները, ընդհանուր առմամբ իր ասածն այն է, որ չեք տալիս մեզ այն, ինչ ուզում ենք։ Այլ հարց է, թե ինչու Մինսկի խումբը նրանց չի տալիս այն, ինչ ուզում են։ Ոոչ ոք չի կարող նրանց տալ այն, ինչ ուզում են։ Ինքնին նրանց դրած հարցն է ոչ կոնստրուկտիվ։ Ինչո՞ւ էր այս ամենը տեղի ունենում։ Լավ հասկանալու համար՝ երեկվա Բաքվի դեպքերը վերցնենք, այնտեղ ցույց է, 10․000-ից ավելի մարդ էր մասնակցում, հակահայկական լոզունգներ էին արտահայտում, պատերազմ սկսելու կոչեր հնչեցնում, ինչը շատ տարօրինակ է, որովհետև շատ են եղել հակապատերազմական ցույցեր, այնտեղ հակառակն էր։ Դա հաճախ է տեղի ունենում բռնապետություններում։ Ադրբեջանում լուրջ խնդիրներ են կուտակվել՝ կորոնավիրուսի վիճակն է ծանր, ջրի խնդիրն է լուրջ, տնտեսական վիճակն է շատ ծանր, միջկլանային բախումներ կան Ադրբեջանի իշխող վերնախավում։ Վերջին շրջանում մենք նկատեցինք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարություն մուտք գործեցին իրավապահներ։ Այս ամենը կուտակվել է և լուրջ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանում։ Նման իրավիճակներում, ինչպես միշտ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներքին խնդիրները լուծել արտաքին թշնամու դեմ պայքարելու միջոցով, և, իհարկե, արտաքին թշնամու դերում Հայաստանն ու Արցախն են։ Հակահայկականությունը, ռազմատենչ միլիտարիզմը միշտ եղել են Ալիևի վարչակարգի հենասյուները։

– Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականներ են ոչնչացվել։ Եվ այս հարցն էլ ցուցարարների դժգոհության առիթ է դարձել։ Ի՞նչ հավանականություն կա, որ ներքին դժգոհությունները ռազմաքաղաքական ղեկավարությանը հասնեն։

– Ավտորիտար համակարգ է Ադրբեջանում, որն արդեն տոտալիտարիզմի է մոտենում, և ցույց անելը դժվար է։ Մենք տեսել ենք, երբ ադրբեջանցի ընդդիմադիրները ցույց էին անում, ոստիկանները նրանց մահակներով ծեծում էին։ Վերջին ցույցերի ժամանակ ադրբեջանական ոստիկանությունը նոր մեթոդ էր կիրառում՝ ցուցարարներին վերցնում, քաղաքից 50 կիլոմետր դուրս էր տանում, անապատային վայրում թողնում։ Այնտեղ իրոք դժվար է դուրս գալ, եթե իրոք դժգոհություն ունեն Ալիևի վարչակարգից, սովորաբար վախենում են արտահայտել։ Եվ այս ցույցը՝ անկախ նրանից՝ կառավարության կողմից էր կազմակերպված, թե ոչ, շատերին հնարավորություն տվեց դուրս գալ փողոց և զգալ, որ իրենք կարող են ուժ լինել։ Եվ, կարծում եմ, այս իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկացած բռնապետական համակարգում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ ընդամենը մի քանի օրվա կամ մի քանի ժամերի ընթացքում։ Կարծում եմ՝ Ալիևը և նրա վարչակարգը բավական ռիսկային խաղ են սկսել և, կարծում եմ, իրենք էլ չէին հաշվարկել, թե ինչպիսի ռիսկեր դա կարող է պարունակել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան