Երևանը մտադիր չէ Մոսկվայից լրացուցիչ սպառազինություն խնդրել․ ՀՀ դեսպան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Երևանը մտադիր չէ Ռուսաստանից լրացուցիչ զենք խնդրել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի լարվածության ֆոնին արդյո՞ք Հայաստանը զենքի լրացուցիչ մատակարարումների հարցով կդիմի ՌԴ-ին։

«Լրացուցիչ մատակարարումների կարիք այսօրվա դրությամբ չկա»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ գոյություն ունեցող սպառազինությունը բավարար է՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։

«Ռազմատեխնիկական համագործակցությունն այս տարիներին Ռուսաստանի հետ զարգանում է, գոյություն ունեն պարտավորություններ և համաձայնություններ, որոնք քննարկվում են մեր գերատեսչությունների կողմից։ Այն պատվերները, որոնք կան, և այն սպառազինությունը, որ սպասում ենք պլանային ռեժիմով, միանգամայն բավարար է՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծել է Վարդան Տողանյանը։

Բացի այդ, ըստ դեսպանի, Երևանը մտադիր չէ նաև դիմել ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի հետ սահմանին խաղաղապահ զորակազմ տեղակայելու հարցով, սակայն «ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»։

«Մենք չենք ձգտում, որպեսզի ինչ-որ երկրի զինվորը մարտնչի տարածաշրջանում։ Խնդիրն այն է, որ դիմելով ՀԱՊԿ-ին՝ մենք փորձել ենք ուշադրություն հրավիրել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի փաստի վրա։ Խոսքը զինվորական խմբավորումների կազմավորման և ռազմական գործողությունների մասին չէ, խոսքը դրա ուղղությամբ քաղաքական մակարդակով ուշադրություն դարձնելու մասին է»,- ամփոփել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։