Հակառակորդի երեկ արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցվել է երեք քրեական գործ

Լուրեր

01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակառակորդի կողմից հուլիսի 14-ին արձակած կրակոցների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երեք քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորությամբ  ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Բերդ քաղաքի կոնյակի գործարանի ուղղությամբ, որի հետևանքով արկերի պայթյունից վնասվել է  գործարանի մեկ հատ էմալապատ տարա և շենք­ շինությունների ապակիները, իսկ կոնյակի գործարանի աշխատակիցների պատսպարված լինելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ)  2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)  2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Այգեպար բնակավայրի 7 բնակիչների առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ նշված առանձնատների արտաքին պատերը, պատուհանները և տանիքները հրավտանգ եղանակով վնասվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ)   2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի գերեզմանատան ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է 1990թ. մահացած բնակչուհու շիրմաքարը և վերջինիս գերեզմանի 3 մետր երկարություն ունեցող հենապատը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)  2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նշված քրեական գործերով կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: