Գառնիում կեղծ ռուբլիով գնումներ են կատարել. կատարվում է քննություն

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բաժանմունք են հրավիրել 1977 թ. ծնված Ներինե Պ.-ին:

Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նա խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին Գառնիի տաճարին հարակից տաղավարներից երեք տարբեր անձանցից կատարել է գնումներ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 3 հատ 5.000 և 1 հատ 1.000 ռուբլիանոց թղթադրամներ: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Գառնիի բաժանմունք հրավիրված 1956 թ. ծնված Թամարա Լ.-ն հաղորդում է տվել, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գառնիի տաճարի մոտ գտնվող իր տաղավարից անծանոթ մի կին գնել է 6 տոպրակ ընկույզի միջուկ, 2 սուջուխ, 0.5 լ տարողության 2 ապակյա տարայով մեղր, որոնց համար վճարել է 5.000 ռուբլիանոց կեղծ թղթադրամ` պատճառելով 44.000 դրամի վնաս:

Նույն օրը բաժանմունք հրավիրված 1958 թ. ծնված Թերեզա Մ.-ն հաղորդում է տվել, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գառնիի տաճարի մոտ գտնվող իր տաղավարից անծանոթ մի կին գնել է 6 հատ մրգային լավաշով ռուլետ`վճարելով 1.000 ռուբլիանոց կեղծ թղթադրամ:

Կատարվում է քննություն: