ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումը դադարեցնելու հարց կքննարկի

Լուրեր

03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին բռնկված վատթարագույն հարձակումների ֆոնին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է խաղաղությանն ուղղված մի շարք փոփոխություններ քննարկել։ Դրանցից մեկն Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումների դադարեցման մասին է։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA):

«Քանի որ Ադրբեջանը խստացնում է սահմանային հարձակումները, այս փոփոխություններով Կոնգրեսին առաջարկվում է հնարավորություն՝ դիմակայել և զսպել Ալիևի ագրեսիան»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով՝ այդ փոփոխությունների շուրջ քվեարկությունը տեղի է ունենալու երկուշաբթի՝ հուլիսի 20-ին։

«Մենք խնդրում ենք մեր ընկերներին ու համակիրներին՝ դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված այդ փոփոխություններին»,- հավելել է Արամ Համբարյանը։