2 զոհ՝ հայկական ԶՈՒ-ում․ 11 զոհ, խոցված ԱԹՍ-ներ, դիրքերի կորուստ՝ հակառակորդի կողմում․ Բաքվի սադրանքի հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն պաշտոնապես հայտնել է ադրբեջանական բանակի 11 զինվորականի մահվան մասին, որոնց մի մասը բարձրաստիճան սպաներ են։

Այսօր Բաքուն հաստատեց նաև ադրբեջանական բանակի գեներալի և գնդապետի մահվան մասին տեղեկությունը։ Պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտնել է, որ սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը։ Ըստ տեղեկությունների՝ Հաշիմովը բանակի 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, Միրզոևը՝ նույն կորպուսի հրետանու պետը:

Հուլիսի 12-ից Բաքվի սադրանքի հետևանքով ընթացող մարտական գործողությունների ժամանակ զոհվել են նաև ադրբեջանական ԶՈՒ մայորներ Նամիգ Ահմադովը, Անար Նովրուզովը, լեյտենանտ Ռեշադ Մահմուդովը, ենթասպաներ Յաշար Բաբաևը, Իլգար Զեյնալլին, պայմանագրայիններ Էլչին Մուսթաֆազադեն, Վուգար Սադիգովը, Էլշադ Մամեդովը, Խայամ Դաշդեմիրովը։

Ցավոք, կորուստներ կան նաև Հայաստանի զինուժում։ Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկության համաձայն՝ հակառակորդի կրակոցից երկու սպա է զոհվել՝ մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը։

Միաժամանակ, ՊՆ-ն այսօր հաղորդեց, որ հակառակորդը անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը, հիշեցնենք, լարվել է հուլիսի 12-ին։ Կեսօրից հետո Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Կարճ ժամանակ անց նրանք կրկնել են հայկական Զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ հրետանային կրակ բացելով, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել:

Հուլիսի 12-ից ի վեր ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում և ականակոծում է հայկական սահմանամերձ բնակավայրերն ու մարտական հենակետերը։ Հայաստանի զինուժն այս ընթացքում հակառակորդի մի քանի անօդաչու է խոցել և վերահսկողություն հաստատել կարևոր նշանակության դիրքերի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։