Քոչարյանի գործով դատախազը գտնում է, որ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու հիմքեր չկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
Բոլորը

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր առարկեց Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու միջնորդության դեմ։

Նա նշեց, որ օրենսդրական փոփոխություններին նախորդած եվրոպական կառույցների արձագանքից պարզ է,որ նրանք, օրինակ, ԵԽԽՎ-ն ոչինչ չի ասել ՔրՕրի 300 հոդվածով նախատեսված հանցակազմի, այդ նորմի անորոշության մասին: Ինչ վերաբերում է սահմանադրական կարգ եզրույթին, դատախազն ասաց, որ դրա բովանդակությունը կարելի է հասկանալ մասնագիտական նույնիսկ ոչ այնքան խորը կրթության միջոցով. «Դեռ այն ժամանակ 2008, 2009, 2010-ի դասագրքային մեկնաբանությունները կարդալ ու հասկանալ, թե ինչ է դրա տակ»:

Նա նաև ընդգծեց, որ իրենց մեկնաբանությունները համընկնում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ՝ սահմանադրական կարգի տապալման առումով: Դատախազը վստահեցրեց, որ հիմքեր չկան ՍԴ դիմելու, քանի որ պարզ է՝ այդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը. «ԱԺ-ն 2009-ի փոփոխությունների ժամանակ հստակ արձանագրել է, որ 300 և 300.1 հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշներին ևւայլ պետությունների նմանատիպ հոդվածներով սահմանված իրավանորմերին»:

Մանրամասները՝ տեսանյութում։