Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց կասեցնել քրեական գործը և այն ուղարկել ՍԴ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
Բոլորը

ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցին պետք է գնահատական տրվի։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ներկայացնելով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը։

«ՍԴ-ում կա գործի վարույթ՝ կապված ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հետ, սակայն այս պահին առկա չէ նախկին խմբագրությամբ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով վարույթ։ Ցանկացած դատավարական որոշման հիմքում դատարանը պետք է կիրառի որոշակի նորմեր։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, բայց քրեական իրավունքի տեսությունից ակնհայտ է, որ պետք է քննարկման առարկա դարձվի նաև նախկին խմբագրությամբ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածը, որովհետև արարքի հանցավոր լինելը և պատժելիությունը որոշվում է արարքի կատարման պահին գործող օրենքով։ Դատարանը պետք է գնահատի, թե արդյոք մեղադրանքը, որն առաջադրված է դատավարության մասնակիցներին, համապատասխանո՞ւմ է ՀՀ ՔՕ նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածին։ Այսինքն՝ այս պահին չգործող քրեական օրենսգրքի հոդվածն այս գործով ամբաստանյալների համար գործող և ուժ ունեցող հոդված է »,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ դիմելիս բարձրացրել է նաև այդ հարցը՝ սեփական նախաձեռնությամբ, սակայն ՍԴ-ն վարույթ չի ընդունել։

Մանրամասները՝ տեսանյութում։