Դատախազներին ինքնաբացարկ, քրգործը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու միջնորդություններ Քոչարյանի և մյուսների նիստին

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթանում է հերթական դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատարանը տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը դատախազներին ինքնաբացարկի միջնորդություն է ցանկանում ներկայացնել, սակայն այսօր դատարակ չէր եկել, դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց մինչ նրա ներկայանալը։

Նշենք, որ այս տուժողն ու իր ներկայացուցիչը մյուսներից տարբերվում են իրենց վարքագծով, նրանք բոլոր դատական նիստերին միանում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններին և հանդիմանում մյուս տուժողներին։

Բացի այս, դատարանը ստացել էր նաև երկու միջնորդություն՝ Ռոբրտ Քոչարյանի պաշտպաններից ու Սեյրան Օհանյանի պաշտպաններից. երկու միջնորդություններ էլ վերաբերվում էին գործը կասեցնելուն և այն ՍԴ ուղարկելուն։

Դատարանը որոշեց այս երկու միջնորդությունները քննել համատեղ։ Այժմ միջնորդությամբ է հանդես գալի Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Լիլիթ Շաբոյան