Հայրենադարձները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից:

«Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է գործընթացի վերաբերյալ բացատրական տեսաուղեցույց: Արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին, որոնք չպետք է գերազանցեն հետևյալ չափաքանակները (ՀՀ կառավարության 02.07.2020թ. 1133-Ն որոշում, հավելված N 1).

  1. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ (օրինակ` սառնարան, հեռուստացույց),
  2. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ (օրինակ` ննջասենյակի կահույքի բոլոր բաղկացուցիչները),
  3. անձնական գործածության իրեր և օգտագործված տնային այլ գույք՝ առանց քանակային սահմանափակումների (օրինակ` հագուստ, սպասք),
  4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, օրինակ` ավտոմեքենա, մոտոցիկլետ և դրանց կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկական:

«Չափաքանակները սահմանված են հայտարարատուի, այլ ոչ թե ընդհանուր ընտանիքի համար: Այսինքն` ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ով ունի անձնական օգտագործման ապրանքներ և համապատասխանում է օրենսդրության պահանջներին, կարող է օգտվել արտոնությունից»,-պարզաբանում է ՊԵԿ մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմում ներկայացնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։ Փաստաթուղթը տրամադրվում է օտարերկրյա ֆիզիկական այն անձին, ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված այլ կարգավիճակ: Կարևոր է իմանալ, որ փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում օտարերկրյա անձն առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) պետք է բացակայած լինի Հայաստանից (17.04.2020թ. ընդունված ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք):

Պահանջներին բավարարելու դեպքում՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը տրամադրվում է ոչ ուշ, քան աշխատանքային հինգ օրվա ընթացքում:

Փաստաթուղթը ստանալուց հետո անձը կարող է դիմում ներկայացնել մաքսային մարմիններին` ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հասցեին ([email protected]): Անհրաժեշտ է նշել ներմուծված անձնական օգտագործման ապրանքների անվանումը, քաշը և քանակը:

Պետք է կցել նաև հետևյալ փաստաթղթերը (ՀՀ կառավարության 02.07.2020թ. 1131-Ն որոշում).

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Սա չի վերաբերում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացածներին:

2) Օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Իսկ Հայաստանում փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողները պետք է ներկայացնեն կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը:

3)  Մինչև Հայաստան ժամանումն այլ պետությունում անձի բնակության փաստը հաստատող փաստաթուղթը:

4) Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը, օրինակ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման փաստաթղթեր (նավային, ցամաքային բեռնագրեր, ոչ առևտրային հաշիվ-ապրանքագիր կամ մասնացուցակ, տարանցման հայտարարագիր)։

5) Անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծելիս` օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը։

Մաքսային մարմնի պահանջով դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաև փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները:

Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մաքսային մարմինն աշխատանքային երեք օրվա ընթացքում թույլատրում է առանց մաքսային վճարների վճարման հայտարարագրել անձնական օգտագործման ապրանքները նաև տրանսպորտային միջոցը: Կամ մերժում է, եթե չեն պահպանվել օրենքի պահանջները:

Մաքսային մարմինը դիմումին ընթացք է տալիս նաև այն պարագայում, եթե չի ներկայացվել մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Այդ դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային 3 օրվա ընթացքում մաքսային մարմինն է դիմում ոստիկանություն՝ այդ փաստաթուղթը մաքսային մարմին ուղարկելու նպատակով: Միաժամանակ կցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ոչ ուշ, քան աշխատանքային չորս օրվա ընթացքում մաքսային մարմնին տրամադրում է օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ գրավոր մերժում է:

Ի դեպ, մաքսային վճարների արտոնությունը տրվում է, եթե նախկինում անձը նման արտոնությունից չի օգտվել: «Կարևոր պայմաններից է նաև, որ գույքը ձեռք բերված լինի անձի կողմից մինչև մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի տրամադրումը, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենան, մոտոցիկլետն առնվազն 6 ամիս մինչև այդ փաստաթղթի համար դիմելը պետք է հաշվառված լինեն և հանդիսանան տվյալ անձի սեփականությունը բնակության նախորդ երկրում»,-նշում է ՊԵԿ մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Ուշադրություն: Բնակության նախորդ երկրից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծում կարելի է իրականացնել ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` այն պահից, երբ օտարերկրյա ֆիզիկական անձը կստանա մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող կամ Հայաստանում փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթերը»,- ասված է հաղորդագրությունում: