Սամվել Բաբայանն ազատազրկվեց 6 տարով. ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ «Պատվերը լավ կատարվեց» 

Լուրեր

02.02.2026 | 13:40
Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են
02.02.2026 | 13:31
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի դրոշակակիրը, մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
02.02.2026 | 13:22
Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից
02.02.2026 | 13:14
«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի պատմության դասագիրքը չի խմբագրվի. Շահրամանյանի հայցը մերժվել է
02.02.2026 | 13:04
Կրթության տեսչական մարմինը 2025-ին 101 ստուգում է իրականացրել․ Վաղարշակ Մատիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:51
ՊՆ վարչական համալիրում դիմավորել են պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին
02.02.2026 | 12:42
Ռուսական զորքերը հարվածել են Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերին. վիրավորներ կան
02.02.2026 | 12:34
Քաղաքացու մարմնից 845 գրամ քաշով «կոկաինի» 50 պատիճ է դուրս բերվել․ ՊԵԿ
02.02.2026 | 12:22
Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի` չնայած «տարածաշրջանային պատերազմի» մասին Խամենեիի նախազգուշացումներին
02.02.2026 | 12:13
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել առաջատարի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:05
«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:02
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.02.2026 | 12:00
Գազայից երեխաներ կարող են ՀՀ բերվել՝ բուժման // Եղանակը մինչև 6 աստիճան կտաքանա․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 11:48
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օստրավայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 11:37
Ապօրինի շինաշխատանքները «չնկատելու», իրավախախտումը չարձանագրելու համար Մալաթիա-Սեբաստիայի պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ ՀԿԿ
Բոլորը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյսուների գործով դատավճիռը: Ըստ դատավորի որոշման՝ Սամվել Բաբայանն անազատության մեջ կմնա 6 տարի: Դատավճռի հրապարակվելուց հետո Սամվել Բաբայանը հայտարարեց՝ պատվերը լավ կատարվեց, իսկ լրագրողների ճշգրտող հարցին՝ արդյոք պատվիրատուն Սերժ Սարգսյանն էր, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը պատասխանեց՝ «դուք ասացիք»:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրված 7 անձի, Սամվել Բաբայանից բացի՝ նրանցից միայն երկուսը պատիժը կկրեն անազատության մեջ՝ Սանասար Գաբրիելյանը 3 տարի ժամկետով և Անդրանիկ Պողոսյանը՝ 2: Մյուսները պայմանականորեն ազատ արձակվեցին։

Նիստի ավարտին Սամվել Բաբայանի համախոհ, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց՝ իշխանություններն այս քայլով մեծ հարված հասցրին Հայաստանի Հանրապետությանը. «Մեր իսկ ձեռքերով, մեր բանակն անգամ պատերազմի ժամանակ ղեկավարած մարդուն նեկայացնում ենք որպես հանցագործ, փողերի լվացման մեջ մեղադրվող հանցագործ»:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ ձերբակալված Սամվել Բաբայնը մեղադրվում էր «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ։ Նրա ազատազրկումը քաղաքական որոշում էր, Factor.am-ի հետ զրույցում ասաց նիստին ներկա, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Իշխանությունները վտանգ էին զգում, տեսնելով, թե ինչպես են Արցախում ընդունում Բաբայանին, այստեղ ևս բոլորն ակնածանքով էին նրան վերաբերվում, և մտավախություն ունեին, որ ընտրական և հետընտրական գործընթացներ կսկսվեն: Նրանք Բաբայանին ուղղակի մեկուսացրին, և վեց տարին էլ պատահական չէր հաշված, որ հաջորդ ընտրություններին էլ Սամվել Բաբայնաը ընտրություններից դուրս մնա»:

Սամվել Բաբայանի փաստաբանը՝ Ավետիս Քալաշյանը, չբացառեց վճռի բողոքարկումը, ընդհուպ՝ մինչև Եվրոպական դատարան, սակայն իր պաշտպանյալին քաղբանտարկյալ որակելուց ձեռնպահ մնաց՝ «ես լիազորված չեմ նման հայտարարություն անել»:

Լիլիթ Շաբոյան