Գյումրու ծերանոցի՝ կորոնավիրուսով հիվանդ շահառուներից ևս մեկը մահացել է․  գրանցվել է վարակի 9 նոր դեպք

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի կորոնավիրուսով հիվանդ ևս մի շահառու է մահացել։ Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ Նշենք, որ մայիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել խնամքի կենտրոնի կառավարումը, և այն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

«Ցավոք՝ պիտի հաստատենք, որ 70-ամյա մի կին է մահացել Գյումրու ինֆեկցիոնում։ Ուղեկցող ծանր հիվանդություններ է ունեցել»,- ասաց Նունե Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ Սպիտակի հիվանդանոցում բուժվող 27 հիվանդներն ապաքինվում են։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, վաղը դուրս կգրվեն։

Միաժամանակ, Երևանում բուժվում է 4 հիվանդ, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ 3-ը։

Նշենք, որ ի սկզբանե խնամքի կենտրոնի 151 շահառուից կորոնավիրուս հաստատվել էր 56 մոտ, 66 աշխատակցից էլ՝ 12-ի մոտ։ 37 հիվանդ հոսպիտալացվել էր, առաջին 5-ի վիճակը ծանր էր, նրանցից 3-ը մահացել էր։ Ընդհանուր առմամբ, տարեց հիվանդներից մահացել է 4-ը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ գրանցվել են վարակի նոր դեպքեր․ նրանց չեն հոսպիտալացվել։

«35 հոգու թեստավորել ենք, 9 նոր վարակված ունենք, բայց թեթև ընթացքով, տեղում մեկուսացվել են»,- ասաց Նունե Գրիգորյանը։

Նշենք, որ Շիրակի մարզում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 25-ի։

Էմմա Չոբանյան