Քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնաձոր քաղաքում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

Լուրեր

01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2020թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները,, նկատելով, որ «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,  ուղևորի առկայության պայմաններում, չի կրում պաշտպանիչ դիմակ, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Սակայն մեքենայի վարորդը չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ և ավտոմեքենայով դիմել է փախուստի:

«Վերջինիս հայտնաբերելուց հետո,  ոստիկանի օրինական պահանջները և ՀՀ Պարետի թիվ 92 որոշման պահանջները չկատարելու համար բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներին են մոտեցել Եղեգնաձոր քաղաքի երկու բնակիչներ, որոնք հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, խոչնդոտել նրանց օրինական գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը՝ 34-ամյա տղամարդը,  կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ. բռունցքով 2 անգամ հարվածել է նրանցից մեկի որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պոկել է վերջինիս կրծքանշանը և գցել գետնին, որից հետո արմունկով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:

Եղեգնաձոր քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: