Արթուր Ասլանյան․ Հայաստանի հավաքականից հեռացա, քանի որ ես հաղթում էի, բայց իմ փոխարեն ուրիշն էր գնում խոշոր մրցաշարերի

Լուրեր

18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հավաքականից հեռացա, քանի որ ես հաղթում էի, բայց իմ փոխարեն ուրիշն էր գնում խոշոր մրցաշարերի. ով գումար ուներ, նա էր ընդգրկվում Եվրոպայի, աշխարհի առաջնությունների կազմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կարատեի  աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի 7-ակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Արթուր Ասլանյանը:

Այս բոլոր հաղթանակները կարատեիստը նվաճել է Հայաստանի հավաքականի կազմում: 2017 թվականին հեռացել է ազգային հավաքականից, տեղափոխվել ԱՄՆ: Այժմ մարզական կարիերան շարունակում է այնտեղ, բայց հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ասլանյանը մասնակցել եւ հաղթել է միջազգային տարբեր մրցաշարերի. Ozawa Cup՝ 3-րդ տեղ (2017թ),  Irvine Open` չեմպիոն (2017), 50th Annual Championship JKR` չեմպիոն (2017),  Los Angeles Open` չեմպիոն (2018),  California Open` չեմպիոն (2018), Punok Open՝ չեմպիոն (2019), Hayashi Cup՝ չեմպիոն (2019), Ozawa Cup՝ երկու ոճերում բացարձակ չեմպիոն (2019):

32-ամյա կարատեիստը 2017 եւ 2019 թվականներին ընգրկվել է ԱՄՆ-ի լավագույն ամերկահայ մարզիկների տասնյակում, իսկ 2018-ին ճանաչվել լավագույն մարզիչ:

Արթուր, քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել կարատեով եւ ի՞նչ հաղթանակներ ես գրանցել Հայաստանի հավաքականի կազմում:

Կարատեով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից Եղեգնաձորում: Հետո ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան, եւ ես իմ լավ արդյունքներով 16 տարեկանում ընդգրկվեցի երիտասարդների Հայաստանի հավաքական: Երկար տարիներ մարզվեցի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Մուրադյանի մոտ:

2006-ից համալրեցի մեծահասակների հավաքականը: Առաջին փորձս Եվրոպայի առաջնությունում անհաջող ստացվեց եւ դրանից հետո տեւական դադար ունեցա մարզական կարիերայումս: 2008 թվականին ծնկի վնասվածք ունեցա, ապա բանակ գնացի: Մրազումներս վերսկսեցի 2010-ից: Հաջողություններս սպորտում սկսեցին 2013-ից: Այդ տարի Իտալիայում դարձա աշխարհի չեմպիոն գոջուրյու մրցաձեւից, 2016-ին՝ Եվրոպայի փոխչեմպիոն՝ շոտոկան մրցաձեւից: 2017-ին թողեցի ամեն ինչ եւ տեղափոխվեցի ԱՄՆ:

Ինչո՞ւ:

Ես պարբերաբար Հայաստանի առաջնություններում եմ հաղթել, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցել, ինչը նշանակում է, որ խոշոր մրցաշարերում հենց ես պետք է ներկայացնեի իմ երկիրը, քանի որ իմ քաշային կարգում առաջին համարն էի: ԱՄՆ տեղափոխվելու, հավաքականից դուրս գալու խնդիրը գումարային էր: Ես հաղթում էի Հայաստանի առաջնությունում, բայց ով գումար ուներ, նա էր իմ փոխարեն գնում մրցաշարերի:  Երկրորդ, երրորդ համարներն էին երկիրը ներկայացնում կարեւոր մրցաշարերում: Խնդիրն այն էր, որ մարզիկին լավ չէին նայում: Որոշեցի՝ ուժերս փորձեմ ԱՄՆ-ում:

Եվրոպայի, աշխրհի առաջնությունների մասնակցությունր չէր ֆինանսավորվո՞ւմ ֆեդերացիայի կողմից՝ պետական բյուջեով:

2-3 միլիոն դրամ էր ֆեդերացիայի բյուջեն: Բայց Եվրոպայի, աշխարհի կամ միջազգային մրցաշարերին մասնակցելու ֆինանսավորումը մարզիկների վրա էր: Ով ուներ գումար, ով կարողանում էր գումար ճարել, ինքն էր մեկնում առաջնության եւ ներկայացնում երկիր: Որ մոտենում էիր, ասում էիր գումար չունես, ասում էին՝ գնա հովանավոր գտի: Այսինքն՝ մենք՝ մարզիկներս, պետք է ոչ թե մեր մարզավիճակի մասին հոգայինք, այլ հովանավորներ ճարեինք:

Հիմա չգիտեմ՝ ինչպես է, քանի որ շատ բան է փոխվել ֆեդերացիայում, նախագահն է փոխվել, բայց այն ժամանակ այդպես էր: Ու ես որոշեցի ուժերս փորձել ԱՄՆ-ում: 2017 թվականին «Ozawa Cup» մրցաշարից հրավեր ստացա, եկա եւ մնացի այստեղ:

Ինչպե՞ս հաջողվեց հաստատվել ԱՄՆ-ում:

Սկզբից շատ դժվար էր այստեղ, բայց աստիճանաբար հարմարվեցի: International Sport Union մարզասրահի հիմնադիր սեփականատեր Քեն Հարությունյանն ինձ շատ օգնեց ինչպես մարզումների, այնպես էլ փաստաթղթերիս հարցում: Այստեղ մրցաշարերում ես հանդես եմ եկել Հայաստանից, որպես անկախ մարզիկ, Հայաստանի դրոշի ներքո: Չեմ ցանկացել գրանցվել որեւէ ակումբում. ոչ մի անգամ ԱՄՆ-ն չեմ ներկայացրել:

Կարատեի 4 ձեւերն արդեն օլիմպիական են եւ ընգրկված են Տոկիո-2020-ի ծրագրում: Օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորություն չունե՞ս:

Դեռ հնարավորություն ունեմ պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Ամեն քաշային կարգում դեռ մեկական ուղեգիր կա: 2021թ․ հունվարին Փարիզում տեղի է ունենալու վերջին վարկանիշային մրցաշարը: Եթե մինչեւ այդ կարողանամ արդեն իրավունք ստանալ երկրից դուրս գալ, կմասնակցեմ Հայաստանի առաջնությանն ու հաղթելու դեպքում կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար: Մինչ այդ հնարավորություն չունեցա պայքարելու, քանի որ փաստաթղթային հարցեր կային:  Հայաստանում եւ հավաքականում եթե խնդիրներ չլինեին, կմնայի եւ կպայքարեի ուղեգրի համար: Բայց տեղափոխվեցի ԱՄՆ եւ կորցրեցի շատ ժամանակ:

Ֆեդերացիայի հետ կապ կա՞:

Այո: Ֆեդերացիայում շատ բան է փոխվել՝ նախագահ, գլխավոր մարզիչ: Երբ ես հավաքականից դուրս եկա, նախագահը Գրիգոր Միքայելյանն էր: Այժմ նախագահը Վազգեն Հարությունն է, նախկին կարատեիստ, շատ լավ անձնավորություն. Մարդ, ով ամեն ինչ անում է Հայաստանի հավաքականի եւ հայկական կարատեի զարգացման համար:

ԱՄՆ-ում կշարունակեմ մարզվել, աշխատել, երբ կարողանամ հաղթել նաեւ Հայաստանի առաջնությունում, կշարունակեմ ԱՄՆ-ից մեկնել մրցաշարերի: Շուրջ 150 մեդալ ունեմ արդեն նվաճած: Ցանկությունս է ավելի մեծ հաջողությունների հասնել մեծ սպորտում իմ ազգի, իմ երկրի համար: