Պարարտանյութը մի՛ պահեք, մի՛ դրեք տակներդ, տվեք գյուղացուն․ Էդմոն Մարուքյան

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Տաթև համայնքից ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսեց գյուղատնտեսական խնդիրների մասին:

«Գյուղերում հանդիպումների արդյունքում պարզեցինք, որ ճիշտ էինք ասում, երբ խորհրդարանում բարձրաձայնում էինք պարարտանյութի, դիզվառելիքի, ժամանակին եղած գյուղնախարարության պետական աջակցությունների մասին, որոնք այժմ վերացվել են: Այստեղ մենք պարզեցինք, որ անցյալ տարվա և նախանցյալ տարվա կտրվածքով, երբ գյուղացիներն ստացել են պարարտանյութ, սելիտրա, ավելի շատ բերք են ստացել, քան՝ այս տարի»,- ասաց նա։

«Նրանք, ովքեր ունեցել են գումար ու ձեռք բերել պարարտանյութեր՝ կունենան բերք, նրանք, ովքեր այդ հնարավորությունը չեն ունեցել, պետական ծրագիրն էլ փակվել է՝ քիչ բերք են ունենալու։ Գյուղացիները պնդում են, որ որքան էլ թալանել են, ինչ են արել, ոնց են արել, ես չգիտեմ այդ պարարտանյութերի հարցով քրեական գործերով մարդիկ կա՞ն դատված, թե՝ ոչ, բայց որքան էլ, որ թալանել են, որոշ բան հասել է գյուղացիներին և օգտագործել ու շատ բերք են ստացել։ Պարզվում է, որ հեղափոխություն է եղել, չթալանված պարարտանյութերը պետք է հասնեին գյուղացուն, որ այս ցորենի հասկերը ավելի լավը լինեին, բայց քանի որ այն ժամանակ թալանել էին, իսկ հիմա չպետք է թալանեին՝ այդ ծրագիրը վերացվել է։ Գյուղացին մնացել է միայնակ իր արտերի, բանկերում ունեցած վարկերի և խնդիրների հետ, դրան գումարվել է պանդեմիան»,- նշեց պատգամավորը։