Արդյոք չե՞ք զգում, որ լրիվ հարթ տեղը ձեր դեմ եք տրամադրում ձեր հանդեպ միանգամայն լոյալ քաղաքացիներին. իմքայլական նախկին պատգամավորը՝ պարետին

Լուրեր

19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ «Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն անելիս» հղում են անում պարետի բարձր անվանը:

«Տեղյա՞կ եք արդյոք, որ բնակավայրերից շատ հեռու, կատարյալ ամայության մեջ, խոր ձորերում, բնության գրկում հանկարծ ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները ու հարյուրավոր կիլոմետրեր կտրած, չորս ամիս տանը ինքնամեկուսացած ու թթվածնի կարոտ քաղաքացիներին իջեցված դիմակի համար տուգանում՝ հարամ անելով ամբողջ հանգիստն ու գցելով ծայրահեղ նյարդային վիճակի մեջ։

Կխնդրեմ կառավարությունից, ԱԺ-ից կամ հենց պարետատնից գոնե մեկը պատասխանի՝ արդյո՞ք սրա համար է ընդունվել այդ որոշումը։ Արդյո՞ք այդ նույն ձորում, բնակավայրից դուրս եթե տեսնեին ինձ ու ընտանիքիս անդամին, բայց ոչ թե մեքենայի մեջ, այլ խոտերի մեջ առանց դիմակ հանգիստ զբոսնելիս, իրավունք կամ որևէ պատճառ կունենայի՞ն մեզ տուգանելու։ Արդյո՞ք մենք որևէ կերպ մեր վարքագծով նպաստել ենք վարակի տարածմանը կամ դրսևորել ենք անարգանք հասարակական կարգի նկատմամբ։ Արդյո՞ք չեք զգում, որ լրիվ հարթ տեղը ձեր դեմ եք տրամադրում ձեր հանդեպ միանգամայն լոյալ քաղաքացիներին։ Եվ վերջապես, արդյոք ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին։

Ձախ նկարում՝ իմ մեքենան, որն ուղևորվում էր դեպի Ջերմուկի ջրվեժ, աջից՝ խրոխտ կապիտան Բագրատյանը՝ պարետի անունից «կրակ արձակելիս»,- գրել է Առաքելյանը: