Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանն աջակցում է ՔԿՀ-ներին՝ պայքարելու ԿՈՎԻԴ-19 համավարակի դեմ

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը
Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստանը, ՀՀ արդարադատության նախարարության,  ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, աջակցում է քրեակատարողական հիմնարկներում ԿՈՎԻԴ-19 համավարակի ներթափանցումը կանխարգելող աշխատանքներին և այդ հաստատություններում մարդու կյանքի ու առողջության  իրավունքի պաշտպանությանը:
Մանրամասները՝ ստորև.

 

«Փակ հաստատություններում մարդու իրավունքներն առավելապես խոցելի են, քանի որ այնտեղ մարդու ազատությունն ու  հանրային վերահսկողությունը սահմանափակված է:   Այս հաստատություններում անձինք գտնվում են պետության խնամքի և հսկողության ներքո, ուստի պետությունն ունի պարտավորություն նրանց կյանքի, անվտանգության, առողջության պահպանման, արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ապահովման և մարդու իրավունքների հարգման տեսանկյունից: Լինելով փակ հաստատություններ՝ բանտերը ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Բանտերում սանիտարահիգիենիկ վատ պայմանները, ազատազրկված անձանց թույլ իմունային համակարգը, բժշկական ծառայությունների անմատչելիությունը կամ դրանց տրամադրման հապաղումը նպաստում են վարակի հնարավոր ներթափանցմանն ու տարածմանը՝ ազատազրկված անձանց դարձնելով առավել խոցելի կորոնավիրուստի նկատմամբ:

Հաշվի առնելով փակ ու կիսափակ հաստատություններում համավարակի հնարավոր տարածման ռիսկերը՝ Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստանը աջակցություն է տրամադրել՝ կանխելու քրեակատարողական հիմնարկներում վարակի լայն տարածումը  և ապահովելու բանտերում մարդու կյանքի ու առողջության  իրավունքի պաշտպանությունը: Այս աշխատանքներն իրականացնելու համար ԲՀՀ Հայաստանը համագործակցում է  ՀՀ Արդարադատության նախարարության,  ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հետ:

Հիմնադրամի աջակցությամբ և Արդարադատության նախարարության հետ համակարգմամբ, Առողջապահության ազգային ինստիտուտը ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու վարակի կառավարման դասընթաց ու մասնագիտական աջակցության վերապատրաստում կիրականացնի քրեակատարողական հիմնարկներում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումների բժշկական անձնակազմի համար: Բժիշկներն ու բուժանձնակազմը կվերապատրաստվեն վարակի կանխարգելման ու կառավարման միջազգային չափանիշների և ուղեցույցնների  վերաբերյալ: Դասընթացների բովանդակությունը մշակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից: Բուժանձնակազմի համար նախատեսված այս դասընթացները անցակցվելու են հեռավար: Դրանց շրջանակում քրեկատարողական հիմնարկների համար մշակվելու և տրամադրվելու են ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման մասին տեղեկատվական գրքույկներ ու պաստառներ: Դասընթացների պատշաճ կազմակերպման նպատակով ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ լուծվել է նաև  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումները համակարգչային անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու խնդիրը՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներին նվիրաբերելով ընդհանուր առմամբ 13 համակարգիչ:

Հիմնադրամի աջակցության երրորդ ուղղությունը քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության իրականացումն է: ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը կազմված է հասարակական կազմակերպությունների անդամներից և գործում է 2005 թվականից: Դիտորդական խմբի գործունեությունը նպատակաուղղված է ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկմանը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների առողջապահական և կենցաղային պայմանների բարելավմանը, խնդիրների հանրայնացմանը: Դիտորդական խումբը մշտադիտարկելու է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ բուժանձնակազմի կողմից անվտանգության ու հակամահաճարակային կաննոների ու չափանիշների պահպանումն ու պատշաճ բժշկական ծառայությունների մատուցումը ազատազրկված անձանց:

Համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով  ազատազրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների տեսակցությունները սահմանափակվել են: Հիմնադրամը համակարգիչներ է նվիրաբերել «Արմավիր» (2 միավոր) ու  «Նուբարաշեն» (1 միավոր) քրեակատարողական հիմնարկներին, որով ընդլայնվել են տեսակապի միջոցով արտաքին աշխարհի հետ կապի իրացման առկա հնարավորությունները:

Հիմնադրամը շարունակելու է աշխատանքները՝ աջակցելու քրեատարողական հիմնարկներին դիմագրավելու ԿՈՎԻԴ-19-ին և ապահովելու ազատազրկված անձանց կյանքի ու առողջության ապահովումը»: