«Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի». թուրք լրագրող
Քաղաքականություն
09.07.2020 | 21:19Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay) Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշում է կայացրել։
Այս մասին Twitter-ում տեղեկացրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն՝ հղում կատարելով կառավարությունում սեփական աղբյուրին։
Որոշումը պաշտոնապես կհրապարակվի հուլիսի 10-ին։ Ըստ աղբյուրի՝ երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս չեն պատրաստվում դեմ արտահայտվել այդ որոշմանը։