Հրայր Թովմասյանը փակուղու մեջ է․ ինչպե՞ս է գնալու ՍԴ, սա բարոյականության հարց է․ Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը

-Պարո՛ն Հովակիմյան, երեկ ՄԻԵԴ-ը մերժեց Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին անդամների խնդրանքը՝ կիրառել միջանկյալ միջոց։ Դա կիրառվում է այն դեպքում, երբ լուրջ ու անդառնալի վնաս կարող է հասցվել անձի իրավունքին։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում ՄԻԵԴ-ի որոշումը։

-Եվրադատարանը փաստեց այն իրողությունը, որ կար, մենք ասում էինք։ Այստեղ կարելի է ասել՝ դատարանների որոշումները, առավել ևս նման հեղինակավոր ատյանի որոշումները մեկնաբանության կարիք չունեն։ Իրենք իրենց հեղինակության մասին խոսում են։

-Սակայն ՄԻԵԴ-ը դեռ քննելու է նրանց իրավունքների խախտված-չխախտված լինելու հարցը։ Միջանկյալ միջոցի կիրառման մերժումը արդյոք դիրքորոշո՞ւմ է նաև իրավունքների խախտման մասով։

-Եթե անձը բավարարել է դատարանի անհրաժեշտ պայմանները, ասենք՝ ներպետական ատյաններով է անցել, դատարանը, էսպես թե էնպես, քննում է, երբեք չի հրաժարվում քննարկելուց՝ բավարարում է կամ մերժում է։ Ըստ էության, ՄԻԵԴ-ի ձևակերպումն այն է, որ տեղի չի ունենա կամ իրենք բացառում են իրավունքների խախտումները՝ անդառնալի հետևանքով։ Իրենց գնահատականն այն է, որ նման իրավունքների խախտումներ անդառնալի հետևանքներով չեն կարող տեղի ունենալ։

-Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել էր ՄԻԵԴ-ի նախագահի հետ։ Եվ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կասկածելի է համարում ՄԻԵԴ-ի այս որոշումը, նշում է՝ քաղաքական ազդեցություն է եղել։

-Եթե Դուք ասում եք իրավապաշտպան, պարոն Մելիքյանը պիտի լինի օբյեկտիվ անձ, չլինի ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ իշխանությանը հարող իր քաղաքական հայացքներով։ Սա շատ կարևոր է։ Պարոն Մելիքյանը նախկին իշխանության հետ առնչություն ունեցող, ներկայիս ընդդիմադիր քաղաքական գործիչ է, ինքը իրավապաշտպան չի։ Կասկածելն արդեն վիրավորանք է ՄԻԵԴ-ի նկատմամբ։ Ակնկալել, որ ՄԻԵԴ-ը կարող է տրվել քաղաքական ճնշման, դա ոչ թե մեզ է մեղադրանք, այլ ՄԻԵԴ-ին ուղղված մեղադրանք է ու լավ կլինի, որ ՄԻԵԴ-ին տեղ հասնի, որ կա ընդդիմադիր քաղաքական գործիչ, որ ներկայանում է որպես իրավապաշտպան, և նա իրենց մեղադրում է։

-Հրայր Թովմասյանին ու Սահմանադրական դատարանը համարում էիք նախկինների բաստիոնը։ Հիմա, երբ փաստորեն Հրայր Թովմասյանը մնալու է ՍԴ-ում, բաստիոնը գոյություն չի ունենալո՞ւ։

-Իրականում ես ակնկալում եմ, որ ՍԴ-ի այն անդամները, ովքեր շարունակելու են պաշտոնավարել որպես դատավոր, իրենք պիտի լինեն դատավոր՝ հանուն Հայաստանի Հանրապետության և քաղաքական շահեր չեն սպասարկի։ Դա իրենց պարտականությունն է, եթե չեն կատարի իրենց պարտականությունը, հաջորդ քայլը նախատեսված է օրենսդրությամբ։ Էդ մարդիկ ունեն ընտրություն՝ լինելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր։ Եթե իրենք կնախընտրեն դա, փառք ու պատիվ իրենց, չե՞ն լինի, կլինեն նախկին ռեժիմին սպասարկող իրավաբաններ՝ դատավորի պատմուճանի մեջ մտած, դրա համար օրենսդրությունը նախատեսում է։

-Հրայր Թովմասյանը շանս ունի՞ մեկ օր իշխանությունից դրական գնահատականի արժանանալու՝ որպես օբյեկտիվ իրավաբանի։

-Գիտեք, Հրայր Թովմասյանի դեպքում իրավիճակը․․․ Ինքն իրեն մտցրել է փակուղի, որովհետև ՄԻԵԴ-ի որոշումից արտացոլվում է, որ Հրայր Թովմասյանը մյուս գործընկերների հետ ընդհանրապես՝ Սահմանադրության իրավազորությունը չի ճանաչում։ Դա նշանակում է, որ վաղը, մյուս օրը, երբ կհամալրվի Սահմանադրական դատարանը և ամբողջությամբ բնականոն գործունեության փուլ կթևակոխի, Հրայր Թովմասյանը ինչպե՞ս է գնալու Սահմանադրական դատարան։ Անձն արդեն իրեն դուրս է դրել ՍԴ-ից։ Երբ դուք հայտարարում եք, որ իրավական ակտը չեք ընդունում, բայց իրավական ակտով ձևավորված մարմնում պետք է աշխատեք, դա արդեն բարոյական հարց է, բարոյականության հարթություն է գալիս։ Այստեղ խնդիրը բարոյական հարթության վրա է։ Երբ մի բան հայտարարում, ասում ես, պետք է գիտակցես, որ ասածիդ շարունակության տերն էլ պիտի լինես։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան