Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։

«Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ և արժանապատվորեն:

Ոստիկանության պետը ներկայացրեց նաև ոստիկանության շտաբի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանին։
Արմեն Մկրտչյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության շտաբի պետի տեղակալն էր։

Արմեն Մկրտչյանը նույնպես շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ ինքը և ոստիկանության շտաբի ողջ անձնակազմը պատրաստ են կատարել օրենքով իրենց վերապահված բոլոր գործառույթները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Ոստիկանության պետը շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ անդրադարձավ ոստիկանության ծառայությանը։ Վահե Ղազարյանը նշեց, որ ոստիկանության գերխնդիրն այսօր նաև համավարակի դեմ պայքարն է։ Նա հանձնարարեց ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ։ Անդրադարձավ նաև վերջերս հասարակական հնչողություն ստացած դեպքերին:
Քննարկվեց հանրապետության օպերատիվ իրավիճակը։ Տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում: