Արման Բաբաջանյանն ամենաքիչ ձայն ստացած պատգամավորն է, մեր համակիր լինելը շղարշ էր՝ ԱԺ մտնելու համար. Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ, չնայած ԿԸՀ-ն իր որոշումը կայացրեց, այնուամենայնիվ, իրենք կշարունակեն իրենց աշխատանքները և կդիմեն բողոքարկման ընթացակարգերի՝ իրենց պատկանող 18-րդ մանդատը վերականգնելու համար:

«Այդ հարցում հետևողական ենք, բայց այս պահին մեր աշխատանքների և մարտավարության մասին ոչինչ չեմ կարող ասել»,-շեշտեց նա։

Հարցին` չե՞ն պատրաստվում օրենսդրական նախաձեռնության միջոցով խնդրին հիմնավոր կարգավորում տալ, պատգամավորը պատասխանեց. «Այդ հարցին հիմնավոր կարգավորում կտրվի թե՛ Սահմանադրության մակարդակով, և թե՛ օրենսդրական մակարդակով: Արման Բաբաջանյանն ամենաքիչ ձայներ ստացած պատգամավորն է 2018 թվականին ձևավորված պառլամենտում` 300-ից մի քիչ ավելի ձայն է հավաքել: Նա իրեն համարել է ԼՀԿ-ի համակիր, բայց մենք հասկացանք, որ համակիր լինելը շղարշ էր՝ մեր միջոցով պառլամենտ մտնելու համար: Ես այն պատգամավորներից եմ, ով հրապարակային ներողություն է խնդրել, որ Արման Բաբաջանյանն այսօր պառլամենտում է՝ որպես ԱԺ պատգամավոր: Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ, դա հոգեբանական անհրաժեշտ բաղադրիչ է՝ բոլոր դավաճանների համար»:

Factor.am-ի դիտարկմանը, թե Արման Բաբաջանյանը նշում է, որ իր մանդատը ԼՀԿ-ինը չէ, այլ ժողովրդինն է, հետևաբար՝ չի պատրաստվում այն վերադարձնել, Սամսոնյանը նշեց. «Որքան գիտեմ՝ նա ռեյտինգային կարգով չի ընտրվել և համամասնական կարգով բոլոր մանդատները պատկանում են ԼՀԿ-ին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան