Արա Բաբլոյանի պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել․ դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Լուրեր

27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 15:00
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։ Նիտի մեկնարկին Արա Բաբլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա ասաց, որ քրեական հետապնդումը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով․ «Ինչո՞ւմն է մեղադրանքը կառուցված, որ Արա Բաբլոյանը եղել ԱԺ նախագահ և չի եղել խիստ իրավաբան։ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով Արա Բաբլոյանի նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում։ Հենց առաջին իսկ հարցաքննության ժամանակ ես ներկայացրել եմ իրավական վերլուծություն, որն առկա է քրեական գործի նյութերում։ Այդ համառությունը, որը ՀՔԾ-ն շարունակում էր, շարունակվեց մինչև 2020 թվականի փետրվարի 24-ը։ Հաճախ չի այն իրավիճակը, երբ Դատախազությունը, չհաստատելով մեղադրական եզրակացությունը այն հետ է վերադարձնում, սակայն ՀՔԾ-ն այն նորից ներկայացնում է։ Միայն երկու անգամ վերադարձից հետո ունեցանք արարքի վերաորակում 308-րդ հոդվածով հետապնդման դադարեցում, սակայն նոր իրավիճակ ունեցանք, երբ 308-րդ հոդվածով վերաորակման դեպքում որևէ քննչական գործողություն չի կատարվում, բայց 308-րդ հոդվածով մեղադրական եզրակացությունը հաստատվում և ուղարկվում է դատարան»,- ասաց նա։

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ, ասելով, որ քանի դեռ դատարանում ապացույցները հետազոտված չեն մեղադրանքների փոփոխությանը դատարանը գնահատականներ տալ չի կարող։ Արսեն Բաբյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարեց, թե մեղադրողները հիմա ամենավատ վիճակում են գտնվում: «Իրենք շատ վատ վիճակում են, քանի որ լավ իրավաբաններ են, հասկանում են՝ ինչ է կատարվում, բայց ստիպված եկել են մեղադրանքը պաշտպանելու և ստիպված պետք է ասեն՝ բերենք քննարկենք հասկանանք»,- ասաց փաստաբանը։

Լուսինե Սահակյանը նշեց, թե գործի նյութերը հեռու են ապացույցներ լինելուց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ․ մարտի 5-ին, համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Լիլիթ Շաբոյան