ՍԴ-ի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է ՄԻԵԴ-ի քննության փուլում. Սիրանուշ Սահակյան

Լուրեր

17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում ՍՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Երեկ երեկոյան ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում այն մասին, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։ Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարևորության նկատմամբ առկա ուշադրության մասին։

Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը։ Սույնով տեղեկացնում ենք, որ Եվրոպական դատարանի կողմից լուծվում են ոչ թե այս կամ այն երկրում ընթացող օրենսդրական զարգացումներին առնչվող, այլ անձի իրավունքի խախտումներին վերաբերող կոնկրետ հարցեր։ Ուստի Եվրոպական դատարանի առջև բարձրացվել էր Դիմումատուների իրավունքների շարունակական խախտումները կանխելուն, ինչպես նաև կայացվելիք վճռի կատարումն ապահովելուն ուղղված միջանկյալ միջոցի կիրառման հարցը։

Հայտնի է, որ միջանկյալ միջոցի հնարավոր կիրառումը գտնվում է Եվրոպական դատարանի՝ լայն հայեցողություն ենթադրող դատական քաղաքականության տիրույթում, որի շահառուները ոչ միայն դիմումատուներն են, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն այդ կերպ կարող է երաշխավորել իր վճռի կատարումը։

Պատահական չէ, որ սույն թվականի հունվարի 31-ին դատական տարվա բացմանը նվիրված միջոցառմանը Եվրոպական դատարանում քննարկվել է հենց միջանկյալ միջոցների վերաբերյալ դատական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը՝ որպես «Մարդու իրավունքների էկոհամակարգի» ուժեղացման միջոց, ինչը Եվրոպական դատարանին հնարավորություն կտար իրավունքի խախտումը բացահայտելու վաղ փուլերում դիմակայել դատավորների անկախությանը սպառնացող կառուցվածքային փոփոխություններին։

Այդուհանդերձ, Եվրոպական ընտանիքում դատական իշխանության անկախության պաշտպանությունը նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորության պայմաններում, Եվրոպական դատարանը նախընտրել է բավարարվել իր՝ պետության պատասխանատվությունը ճանաչող, անձի խախտված իրավունքի հատուցում և վերականգնում ապահովող դերով՝ ինքնասահմանափելով իր կանխարգելիչ գործառույթի տիրույթը»։