Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

«Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում նրա անձնական ներդրման համար:

Նախագահը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Աբու Դաբիի թագաժառանգ, իր լավ բարեկամ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանին, որի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄԷ-ից Հայաստան ուղարկվեց մոտ յոթ տոննա մարդասիրական օգնություն՝ բժշկական և սանիտարական պարագաներ: Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված օժանդակության համար:

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ընդգրկուն համագործակ­ցության շարունակական զարգացումը՝ նշելով, որ առկա մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները:

Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ բարեկամ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: