Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

Լուրեր

27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:27
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 28-ամյա բնակիչը մուտք գործելով Վարդենիսի ոստիկանության բաժին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության հասցեին, որից հետո դուրս է հրավիրվել:

«Սակայն մուտքի դռան մոտ շարունակել է գոռգոռալ և հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածելով մուտքի դռանը: Ոստիկանության աշխատակիցը, կարգի հրավիրելու նպատակով մոտեցել է նրան, սակայն 28-ամյա երիտասարդը չենթարկվելով իշխանության ներկայացուցչի օրինական պահանջներին,  բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ և իր մոտ եղած դանակով հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ ազդրի վերին միջին երրորդականի կտրած-ծակած, կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ: Ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ 28-ամյա երիտասարդը  ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: