10 հազար դրամն այսօր մեծ գումար է. Սիսակ Գաբրիելյանը՝ դիմակ չկրելու համար տուգանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, որ ՀՀ նախագահը կարծիք էր հայտնել, թե գուցե ճիշտ կլինի, որ ՍԴ դատավորներից երեքին նշանակի կառավարությունը, 3-ին ՀՀ նախագահը, 3-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը, ասաց․ «Տարբերակ է, որը կարելի է քննարկել, բայց այս պահին գործ ունենք գործող Սահմանադրության հետ, որտեղ սահմանված է, թե ով է ընտրում ՍԴ դատավորներին և ում առաջարկությամբ: Եթե ՀՀ նախագահը ցանկանում է նման լիազորություն ստանալ, ապա այս պահին կա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը քննարկում է հենց ավելի ընդլայնված սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը: Գուցե այդտեղ քննարկվի։ Եղել են նաև դեպքեր, երբ վարչապետն էլ այս կամ այն հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկել և խորհրդարանը չի ընդունել այդ թեկնածությունը և դա լրիվ նորմալ է»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացմանն ուղղված նախագծին, որն արտահերթ նիստի օրակարգ չընդգրկվեց՝ Գաբրիելյանն ասաց, որ քննարկումների արդյունքում որոշել են այս պահին հարցը թողնել:

Նշենք, որ այս պահին դիմակ չկրելու համար տուգանքի չափը սահմանված է 10 հազար դրամ, ինչի առնչությամբ պատգամավորն ասաց. «10 հազար դրամն այսօր Հայաստանում մեծ գումար է»:

Ավելացնենք նաև, որ իշխող ուժի հեղինակած օրինագծով նախատեսվում է տուգանքի չափը մեծացնել՝ բաց տարածքների դեպքում դարձնելով 20 հազար, փակ տարածքների դեպքում՝ 50 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան