ՀՀ գլխավոր դատախազն Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է ԶՈՒ-ում հանցավորության հակազդման խնդիրները

Լուրեր

27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
27.08.2026 | 16:53
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել, իբր, ԱՄՆ էներգետիկ համակարգի համար արտասահմանյան սարքավորումների սպառնալիքի պատճառով
27.08.2026 | 16:44
Վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ, ծանոթ չեմ անձամբ. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:36
«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը՝ ստեղծված երկրպագուների և ԱԲ-ի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:32
Ուժգին կարկուտ՝ Լոռիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:27
Եթե էսօր մենք չասենք Քյարքի, նշանակում է` Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։

«Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ պաշտպանության բանակում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների բացահայտմանը, զինվորական գործերով նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը։

Մանրամասն քննարկվել է հատկապես այս տարվա փետրվարին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարության, միավորումների, զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ զինված ուժերում ծանր հանցագործությունների, ինքնասպանությունների կանխարգելմանը, կարգապահական կանոնների խստիվ պահպանմանն ուղղված՝ ՊԲ-ի հետ համատեղ միջոցառումների իրականացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Չնայած նախորդ ամիսներին այս ուղղություններով կատարված աշխատանքների դրական արդյունքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կայազորների զինվորական դատախազությունների սպասարկման ներքո գտնվող զորամասերում առկա է նախանշված աշխատանքը հետևողականորեն շարունակելու անհրաժեշտություն։ Արթուր Դավթյանը շեշտը դրել է հատկապես զինված ուժերում հանցավոր ենթամշակույթին բնորոշ երևույթներն արմատախիլ անելու, ծառայակիցների, սպաների և շարքային զինծառայողների միջև կանոնագրքային հարաբերությունները խստագույնս պահպանելու նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, որպես պոտենցիալ հանցածին գործոն՝ զորամասերում զինծառայողների միջև տարբերակված մոտեցումները բացառելու վրա։

Գլխավոր դատախազը կայազորների դատախազներին հանձնարարել է անվտանգության կանոնների լիարժեք պահպանմամբ զորամասեր անակնկալ այցելություններով մշտական ուշադրության տակ պահել տեղերում իրավիճակը, իսկ քրեական վարույթների շրջանակներում ակտիվորեն կիրառել հանցագործությունները ծնող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցներ, հետևել դրանց իրականացմանը։

Խորհրդակցության ընթացքում արծարծվել է զորամասերից բացի նաև առաջնագծում հերթապահության ժամանակ կարգապահության ամրապնդման, զինված ուժերում հանցավոր դրսևորումների արձանագրման և բացահայտման հարցում հրամանատարական կազմի շահագրգռության առավել խթանման միջոցների խնդիրը։ Նախանշվել են վերոնշյալ, ինչպես նաև զորամասերի ղեկավարության, իբրև հետաքննության մարմինների, իրավական գիտելիքների ավելացման և հմտությունների զարգացման հարցում Դատախազության և ՊԲ-ի միջև համագործակցության խորացման ուղղությամբ հիմնական անելիքները։

ԱՀ ՊԲ հրամանատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել նման, ինչպես նաև ավելի լայն ընդգրկմամբ հանդիպումների, կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում: