Պատահականության խնդիր չկա, կա արդարություն. Տաթև Հայրապետյանը՝ Սպիտակ տան խոսնակի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթը կիրառելու մասին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ողջունելի է Սպիտակ տան մամուլի խոսնակի կողմից համապատասխան բառամթերքի օգտագործումը։ Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ խոսելով Սպիտակ տան մամուլի խոսնակի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթը կիրառելու մասին։

«Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար այս երկար ժամանակահատվածում նույն ԱՄՆ-ում մեր տարբեր շահագրգիռ կողմերի առաջ քաշած նպատակային պայքարն, իհարկե, պետք է տա իր ցանկալի արդյունքը։ Եվ նախորդ տարին աչքի ընկավ ճանաչման կարևոր ակտերով։ Կարծում եմ՝ այդ գործընթացը, իհարկե, պետք է լինի շարունակական և միայն ողջունելի է, որ դա տեղ է գտել նաև մամուլի խոսնակի խոսքում»,- ասաց Հայրապետյանը։

Իսկ արդյոք սա կարո՞ղ էր պատահականություն լինել՝ պատգամավորն արձագանքեց. «Պատահականության խնդիր չկա, կա արդարություն, որի ճանաչման համար երկարատև պայքար է մղվել և դա պետք է տա իր արդյունքները»։

Հիշեցնենք, որ Սպիտակ Տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքենեյնին ժամեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության հուշարձանը։

Մերի Մարտիրոսյան