Ազգային ոգու և լեզվի վրա հիմնված կրթության հրամայականը. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս խառնակ ժամանակներում շրջանառության մեջ է դրել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի որոշման հույժ խնդրահարույց նախագիծ, որը հանրության լայն շրջանակներում արդեն դժգոհությունների և պառակտումների տեղիք է տալիս, քանզի այս որոշմամբ նախատեսվելու է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև, զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար՝ ռուսերեն, անգլերեն լեզուների ժամերի համադրելիության մասին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենն առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում՝ առանց բացատրելու, թե ինչպե՛ս և ի՛նչ ծավալով:

«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգությամբ արձանագրում է, որ հանրակրթության ռազմավարական ծրագրի բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության այսպիսի գործելակերպը՝ հատվածական քայլերով վերաձևելու ընդունված առարկայացանկն ու ժամաբաշխումը,  Հայաստանում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման և, ամենակարևորը, մասնագիտական ու քաղաքացիական հանրության առճակատման:

ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի երկրորդ կետում ամրագրված է, որ «հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»: Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ, այլ մեր ազգային ինքնության, մշակույթի մի հզոր բաղադրիչ, մեր ոգու պատմություն իր բոլոր խիզախումներով և անկումներով, ուստի հայոց լեզվի և մեր ազգային ինքնության մշակութային տարբեր բաղադրիչների ուսուցումը և՛ դպրոցներում, և՛ բուհերում պետք է դառնա առանձնահատուկ ուշադրության առարկա: Նշում ենք, որ այս և այլ բոլոր առարկաների ծրագրերի ու դասավանդման ոլորտում առկա են խնդիրներ, բայց այդ խնդիրները չեն կարող հանգուցալուծվել միակողմանի, հապճեպ՝ առանց մասնագիտական հանրության շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքների վերլուծության:

Առանց հանրային լայն քննարկումների նման որոշումների ընդունումը մեզ ավելի կհեռացնի ազգային մրցունակ պետություն զարգացնելու մեծ նպատակից: 21-րդ դարը ազգային կայացած պետությունների մրցակցության ժամանակաշրջանն է, որտեղ հաղթում և դիմակայում են իրենց պատմությամբ ու լեզվով հպարտ, գիտակ պետությունները:

«Ժառանգությունը» համոզված է, որ  այս նախագիծը պետք է նախարարության կողմից հետ կանչվի, և մասնագիտական հանրության հետ ծավալված քննարկումների, համերաշխության, միմյանց կարծիքը հարգելու մթնոլորտում կմշակվեն 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության հանրակրթությանն անհրաժեշտ չափորոշիչներ և ռազմավարություն»: