Կոչ ենք անում բոլոր սահմանադիր մարմիններին օր առաջ հայտարարել ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին. ՀՀՔՆ հայտարարությունը

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանուն հանրապետության քաղաքական նախաձեռնության կոչը սահմանադիր մարմիններին

 

«Ազգային Ժողովի կողմից Սահմանադրական փոփոխությունների, ապա համապատասխան օրենքների ընդունումից հետո երկամյսա ժամկետում պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի դատարանակազմության գորրծընթացը՝ կառավարությունը, նախագահը և դատական իշխանությունը պետք է առաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի իրենց թեկնածուներին։ Դա չափազանանց կարևոր գործընթաց է լինելու Սահմանադրական դատարանի հետճգնաժամային իրավիճակի տեսնակյունից և դրա վերջնական նպատակը պետք է լինի այդ ճգնաժամի ամբողջական հաղթահարումը։ Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրության գործընթացը լինելու է խիստ, չափազանց դժվարին, քանի որ իրապես անկախ ու անաչառ Սահմանադրական դատարան ունենալու համար մեզ անհրաժեշտ են լինելու մասնագիտական ու մարդկային բարձր, բացառիկ հատկանիշներ ունեցող նոր դատավորներ։ Իսկ դա նշանակում է, որ նրանց առաջադրող սահմանադիր մարմինները կագնելու են դժվարին ընտրության առաջ, քանի որ չափազանց բարդ է այդպիսի մասնագիտական ու մարդկային որակներով թեկնածուների ընտրությունը։

Հետևաբար կոչ ենք անում բոլոր սահմանադիր մարմիններին՝ ՀՀ նախագահին, կառավարությանը, դատական իշխանությանը օր առաջ հայտարարել թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին, որը հնարավորություն կտա մասնագիտական հանրությանը, ակտիվ քաղաքացիական խմբերին ու անհատներին համապատասխան ժամանակ ունենալ՝ պատրաստվելու համար ՍԴ դատավորի թեկնածության առաջադրմանն ու ընտրությանը։

Երկրում սահմանադրական ճգնաժամի հաղթահարումից հետո և՛ խորհրդարանը, և՛ մյուս սահմանադիր մարմինները պարտավոր են դատարանակազմության գործընթացն իրականացնել առավելագույն բարձր չափանիշներով, նոր դատավորների պաշտոնում ընտրել իրապես անբասիր կենսագրություն ու մասնագիտական կարողություններ ունեցող անհատների, որոնք անմնացորդ կծառայեն սահմանադրական արդարադատություն իրականացնողի բարձր կոչմանն ու առաքելությանը»։