ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն

Լուրեր

29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
Բոլորը

Երևանում Կենտրոնական բանկի մոտ անցկացված ակցիայից կան բերման ենթարկվածներ: ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ բերման է ենթարկվել 5 քաղաքացի ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ակցիան Կենտրանական բանկի մոտ սկսել էր քաղաքացի Մանուել Մանուկյանը, ով սկզբում լրագրողների հետ զրույցում դժգոհություն էր հայտնում բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ: ԿԲ-ից պահանջում է հաշվի առնել երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը եւ վարկային արձակուրդ տրամադրել։

Հարցազրույցն ընդհատվեց ոստիկանների միջամտությամբ, վերջիններս խնդրեցին դադարեցնել հավաքի կոչերը: Մանուել Մանուկյանը տեղափոխվեց այլ հատված հարցազրույցը շարունակելու, այդ ժամանակ Կենտրոնական բանկի մոտ մոտեցավ բեռնատար, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետում Կենտրոնական բանկի շենքի ուղղությամբ: Ոստիկանները միջամտեցին, ակցիան դադարեցվեց, որոշերը բերման ենթարկվեցին: