Մահվան ելքով պատահարները նվազել են, խուլիգանության դեպքերը՝ ավելացել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 477 դեպք է գրանցվել, ինչը 14,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 548 դեպքի համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Նվազել են նաև մահվան ելքով պատահարները։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով գրանցվել է մահվան 65 դեպք, նախորդ տարի՝ 89։ Սա նաև կարող է պայմանավորված լինել մարտի 16-ից երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, որի սկզբնական՝ առաջին փուլում գործում էին  նաև  տեղշարժման խիստ սահմանափակումներ։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը ևս նվազել է՝ 2020-ի հունվար-մայիս ամիսներին կազմելով 1279 դեպք՝ նախորդ տարվա 1433-ի փոխարեն։

Այս տարվա առաջին 5 ամիսներին  ավելացել են խուլիգանության դեպքերը։ Այսպես․ 2020 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 132 խուլիգանության դեպք, որից 43-ը՝ զենքի գործադրմամբ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 113 դեպք, որից 30-ը՝ զենքի գործադրմամբ։

Աճ է գրանցվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տվյալներում։ Այս տարի գրանցվել է 5643 դեպք, նախորդ տարի՝ 5385։

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նույնպես աճել են։ 2020-ին դրանց թիվը կազմում է 322, իսկ 2019-ին՝ 268։

Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը գրեթե նույնն է․ 2020-ին այն կազմել  է 549, իսկ 2019-ին՝ 556 դեպք։