Ես շատ լավ գիտեմ՝ պատվերի ոտքերը որտեղից են, ականջները՝ որտեղից. Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունը դատարանում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով հերթական դատական նիստը:

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ գործը շինծու է, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները. «Ես կրիմինալ որևիցե քայլ չեմ արել, ես ասել եմ ումից եմ գումար ստացել, առաջին րոպեից էլ ոչինչ չեմ թաքցրել: Փողի հարցով գործը սեպտեմբեր ամսին է առաջ բերվել, ինձ հարցաքննել են ապրիլ ամսին: Երբ հասկացել են, որ հրթիռով թույլ է իրենց դիրքերը, դա են առաջ բերել՝ Բաբայանին ներկայացրել կրիմինալ: Ես անկեղծ եմ ասում կփորձեմ չհասկանալ պատվերը որտեղից է գալիս, ես շատ լավ գիտեմ, ոտքերը որտեղից են, ականջները՝ որտեղից: Կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի տրորել: Բաբայանը մի տարի ավել նստեց, կամ մի տարի պակաս, դուք հարց չեք լուծելու»,-հայտարարեց Բաբայանը՝ նշելով, որ դատարանի որոշումը միանշանակ բողոքարկելու են, իսկ ակնկալիքներ դատավճռից չունի:

Այսօրվա նիստին մեղադրյալները վերջին հայտարարություններն արեցին, որից հետո դատավորը նշեց, որ հեռանում է խորհրդակցական դահլիճ, դատավճիռը կհրապարակվի վաղը: Մեղադրող կողմը պահանջել է Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, մինչդեռ Բաբայանը արդարացման դատավճիռ է պահանջում:

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը ձերբակալվել է այս տարվա մարտի 22-ին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրն էր։ Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:

Լիլիթ Շաբոյան