Հարցված քաղաքացիների 85%-ը հավանություն է տալիս վարչապետի գործունեությանը․ հետազոտության արդյունքներ

Լուրեր

17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը: Այսօր հրավիրված ասուլիսում նման տվյալներ ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել «Ինչպե՞ս են գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը» հարցին։ Արդյունքում, ընդդիմության գործունեությունը հավանության է արժանացրել հարցվածների 22․7%-ը, Ազգային ժողովինը՝ 54․7%-ը, Կառավարությանը՝ 67․9%-ը, նախագահի գործունեությունը՝ 79․3%-ը, վարչապետի գործունեությունը՝ 85%-ը»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հարցման մասնակիցները նշել են նաև ներկայում պետության առջև ծառացած երեք խնդիրները։

«Ինչպես և սպասելի էր՝ որպես առաջնային խնդիր նշվել է կորոնավիրուսի համաճարակը՝ 52.5%, գործազրկությունը՝ 28.6%, ինչպես նաև տնտեսական վիճակ՝ 17.2%»,- ասաց «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրենը՝ նշելով, որ սովորաբար առաջին տեղում լինում էր գործազրկության խնդիրը։

Նշենք, որ հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցմանը մասնակցել է 1․002 անձ, իսկ հետազոտության այլընտրանքային սխալի ցուցանիշը գնահատվել  է 3%: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը: