Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի. ՀՀ նախագահը գույքահարկի օրենքի մասին՝ ՏՏ ոլորտի ղեկավարների հետ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

Ի թիվս այլ հարցերի ՀՀ նախագահը աանդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքին՝ գույքահարկի մասով: Նա առաջարկել է այսուհետև իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը. «Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել:

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը:

Նաև դուք ինքներդ առաջարկությամբ հանդես եկեք, և եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաև կրթության և բիզնեսի միջև կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: