Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տարեդարձի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

«Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության և հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ, նշելով, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում:

Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման հարցերում:

Դեսպանի խնդրանքով Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին և սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին: Այդ համատեքստում, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին, նախագահ Սարգսյանը կարևորել է Հիմնական օրենքի մշակման գործընթացի շուրջ հանրային քննարկումները և հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցությունը:

Զրուցակիցները խոսել են նաև ներդրումների մասին: Նրանք համաձայնել են, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլև բարենպաստ և գրավիչ միջավայրի առկայությամբ՝ կարևորելով այդ ուղղությամբ աշխատանքը և համատեղ ջանքերը:

ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ամերիկյան ծրագրերին և ներդրումային հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ COVID-19-ի համավարակը և դրա ազդեցությունը տնտեսության վրա պահանջում են արագ արձագանք և ճկուն մեխանիզմներ ներդրումների խթանման համար: Այդ առումով նա կարևոր գործիք է համարել ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խմբի ստեղծումը՝ նշելով, որ այս և մի շարք այլ առաջարկություններ տեղ են գտել Հանրապետության նախագահի աշխատակազմի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի պատրաստած՝ «Ներդրումների խթանման ռազմավարությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում և դրանից հետո» զեկույցում:

Ընդգծելով նորագույն տեխնոլոգիաների կարևոր դերը Հայաստանի ապագայի համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է մեր երկրում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության և դրա շրջանակում հնարավոր գործակցության մասին»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: