Վլադիմիր Պուտինը պատրաստ է հաջորդ քայլին. Bloomberg

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

Մեկ շաբաթ տևած քվեարկության արդյունքում ռուսները քվեարկեցին սահմանադրական փոփոխությունների օգտին, ինչի արդյունքում Վլադիմիր Պուտինը Կրեմլում կնախագահի ավելի երկար, քան Իոսիֆ Ստալինը,- գրում է Bloomberg։

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարեց, որ ընտրողների 65%-ը մասնակցել է քվեարկությանը և նրանց 78%  կողմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին:

Սա չափազանց տպավորիչ է Պուտինի փափագած ժողովրդավարության հաստատման համար` հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը, տնտեսական ճգնաժամը և քվեարկության ընթացակարգերին առնչվող հարցերը: Ժամանակ է պետք դա գնահատելու համար:

Երբ 2024 թ-ին լրանա Պուտինի նախագահության ժամկետը, նրա առաջ կբացվեն բոլոր հնարավոր տարբերակները: Փոփոխված սահմանադրությունը լրացուցիչ լիազորություններ է տալիս Պուտինին՝ անգամ իր ժողովրդականության թուլացման պայմաններում ղեկավարելու Ռուսաստանը, այն էլ այնպիսի ժամանակներում, երբ երկիրը կանգնած է ամենամեծ մարտահրավերներից մի քանիսի առաջ: Միաժամանակ Պուտինը չի կարծում, որ իր ղեկավարման հաջորդ տասնամյակը կլինի ամենադյուրինը երկրի համար:

Կրեմլը վաղուց մտահոգված էր, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը: Եվ  այդ  մտահոգությունը իզուր չէ: Երբ ավտորիտար առաջնորդների ղեկավարման ժամկետը մոտենում է ավարտին, նրանց աջակցող վերնախավը դառնում է  անհանգիստ, հնարավոր փոխարինողները սկսում են պայքարել պաշտոնի համար,  և համակարգը դառնում է փխրուն: Պատահական չէ, որ Պուտինը շտապեցրեց իր երկրի քաղաքացիներին գնալ ընտրության:

Երկու տարի առաջ վերընտրվելուց հետո Պուտինը ուներ երեք տարբերակ. իր ժամկետի ավարտին նրբանկատորեն հեռանալ, ընտրել հնազանդ թեկնածու, ով կփոխարիներ իրեն կամ էլ գտներ միջոց մնալու համար:

Քվեարկությունից  առաջ ցուցադրված վավերագրական ֆիլմում Պուտինի կերպարի նկարագրությունը հուշում էր, որ նա իշխանության փոխանցումը իր ուղուց ավելորդ շեղում էր համարում:

«Մենք պետք է աշխատենք, այլ ոչ թե փոխարինողներ փնտրենք»,- ասել էր Պուտինը:

Երկրորդ տարբերակը ևս հավանական չէր. չէ՞ որ Պուտինն ինքն էլ էր փոխարինող՝ Բորիս Ելցինի կողմից ընտրված: Հարևան Ղազախստանում Նուրսուլթան Նազարբաևը դժվարացել էր պահպանել վերահսկողությունը, երբ այլևս նախագահ չէր: Կան այլ օրինակներ նույնպես:

Մնում էր երրորդ տարբերակը. hարմարեցնել օրենքներն իրեն: Չորեքշաբթի օրվա քվեարկության արդյունքները պաշտոնապես վերջնականացրցին այդ գործընթացը. Պուտինը կարող է մնալ Կրեմլում, կամ ստանձնել «ազգի հոր» դերը, օրինակ՝ ղեկավարելով  պետական խորհուրդը, որը խորհրդատվական մարմին է: Կարևորն այստեղ այն է, որ Պուտինը հասկացրեց, որ մնալու է՝ միաժամանակ հապաղելով հաստատել  իր որոշումը: Ստիպելով բոլորին կռահել, թե ինչ է իր մտքին՝ նա օլիգարխների կամ իր հավանական մրցակիցների համար գրեթե անհնարին դարձրեց հաջորդ քայլին պատրաստվելը:

Երկրի սահմանադրությունը, որը ընդունվել էր Ելցինի նախագահության օրոք քաղաքական լուրջ բախումների ժամանակ, խիստ հակասական էր և խճճված: Միաժամանակ,  այն Ռուսաստանի ամենաազատական և բազմակարծություն ապահովող սահմանադրությունն էր, որը, ի տարբերություն 2020թ-ի սահմանադրական նախագծի, հույս էր ներշնչում: Փոխարենը, վերջինը հնարավորություն է տալիս իշխանության ղեկին գտնվող անձին Ռուսաստանը ղեկավարել ավելի թշնամական միջավայրում:

Պուտինը հիմա ավելի մեծ հնարավորություն է ստանում միջամտելու դատական համակարգի գործերին՝ դատավորներին աշխատանքից հեռացնելով: Նա ստանում է անձեռնմխելիություն և չի կարող ենթարկվել քրեական հետապնդման: Նաև խստացվում է վերահսկողությունը ամեն ինչի վրա, այդ թվում լրատվամիջոցների:

Նրան այդ ամենը կարող է պետք գալ, եթե ժողովրդական հիասթափությունն ավելի արագ լինի, քան տնտեսական աճը:

Հաջորդ քայլով Պուտինը կձգտի կայունության հասնել և, անկասկած, կանդրադառնա իր՝ 400 միլիարդ դոլար արժողությամբ ազգային նախագծերին: Դա, իհարկե, չի լուծի ավելի շատ նորարարությունների և ձեռնարկությունների անհրաժեշտության, նավթի ցածր գնի կամ միջազգային մեկուսացման հարցը, ինչը, ամենայն հավանականությամբ, կաճի Բայդենի՝ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում: