Իրանում կորոնավիրուսի 2.652 նոր դեպք և 148 մահ է արձանագրվել․ մահացության ցուցանիշը գերազանցեց 11 հազարը
Քաղաքականություն
02.07.2020 | 14:58Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232.863-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.652 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 232.863 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 148 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11.106-ի:
Միաժամանակ, մինչ օրս 194.098 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: