Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. աճուրդով հաղթող է ճանաչվել նրա եղբորորդին

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Պառավաքար համայնքի ղեկավարը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող, 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ գույքի մասին, նշված անշարժ գույքի շուկայական արժեքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով 2015թ. ապրիլի 18-ին համապատասխան հարցում է կատարել ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված ՍՊ ընկերությանը, որի տնօրենը 2015թ. ապրիլի 20-ին կազմել է 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ, փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, այնուհետև համայնքի ղեկավարին տրամադրել գնահատման հաշվետվությանն ի լրումն գրությունն այն մասին, որ նշված անշարժ գույքի շուկայական արժեքը, 20.04.2015թ. դրությամբ, կարող է կազմել 1.150.000 ՀՀ դրամ:

Այնուհետև, 2017թ. հոկտեմբերի 23-ին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքի ղեկավարը կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառք՝ լոտի մեկնարկային գին սահմանելով էականորեն նվազ՝ 1.150.000 ՀՀ դրամ: Արդյունքում աճուրդով հաղթող է ճանաչվել վերջինիս եղբորորդին, որը 2017թ. հոկտեմբերի 23-ի դրությամբ փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը ձեռք է բերել 1.265.000 ՀՀ դրամով,  որի արդյունքում համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: