ՀՀ իշխանությունները հաջողությամբ բալանսավորում են իրենց հարաբերությունները ՌԴ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ. Դեբորա Գրիզեր

Լուրեր

03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Բոլորը

USAID -ի հայաստանյան առաքելության ղեկավարն ու կառույցի այլ պաշտոնյաներ տեսակապով քննարկել են Եվրասիայում COVID-19 դեմ ԱՄՆ-ի օգնության հարցերը. գրում է VOA-ն:

Հաղորդակցությունը չափազանց կարևոր է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» տեսակապային քննարկմանը Եվրոպայում և Եվրասիայում COVID-19 դեմ USAID-ի արձագանքի շուրջ: Փոխտնօրեն Բիրմանի կարծիքով այս ճգնաժամն է՛լ ավելի ակնհայտ է դարձնում հանրությանը հաշվետու լինելու ու հասարակության հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը:

«Հաղորդակցությունը մեր առաջնահերթություններից է՝ վստահ լինելու համար, որ մեր գործընկերները ստանում են ճշգրիտ տեղեկատվություն»,- ասում է Բիրմանը:

Միջոցառմանը մասնակցող Հայաստանում, Մոլդովայում և Հյուսիսային Մակեդոնիայում USAID-ի առաքելությունների ղեկավարները, ներկայացնելով այդ երկրներին տրամադրված օժանդակությունը, ևս ընդգծեցին համավարակի պայմաններում հանրային իրազեկության և հաղորդակցության կարևորությունը: Հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը դրական է գնահատում Հայաստանի կառավարության ջանքերն այս ոլորտում: Ամերիկյան կողմը աջակցել է Հայաստանին իրազեկության բարձրացման հարցում, որը Գրիզերը որակում է արդյունավետ:

«Հաղորդակցությունն այն մարտահրավերներից մեկն է, որին առերեսվում է այս երիտասարդ կառավարությունը: Այն, սակայն, ձեռնարկեց համապատասխան միջոցներ՝ դիմակայելու այս ճգնաժամի մարտահրավերին»,- ընդգծում է Գրիզերը:

Բանախոսները համակարծիք են՝ հանրային իրազեկության խնդրի կարևոր բաղադրիչներից է ապատեղեկատվության դեմ պայքարը համավարակի օրերին: Որպես օրինակ՝ միջոցառումը վարող Ռոբերտա Բոնազին հիշեցնում է վերջերս Սերբիայում անցկացրած մի հարցման արդյունքների մասին, որտեղ հարցման ենթարկված 10 անձանցից 4-ը հավատացած էին, որ Չինաստանը COVID-19 դեմ պայքարի ամենամեծ նվիրատուն է, որը չի համապատասխանում իրականության:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական քարոզչության ազդեցությանը՝ հայաստանյան առաքելության ղեկավարն ընդգծում է՝ գործող իշխանությունները հաջողությամբ բալանսավորում են իրենց հարաբերությունները ՌԴ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: «Երևանն այս քաղաքականությունը որդեգրել էր դեռևս համավարակից առաջ: Հայաստանում սակայն ռուսական լրատվական աղբյուրների գերակայությունը բարդացնում է այլընտրանքային ուղերձների տարածումը: Դա մեզ պարտադրում է ավելի շատ աշխատել՝ մեր խոսքը հանրությանը հասանելի դարձնելու համար», – նշում է Գրիզերը: