Վայքում շտապօգնության մեքենան բախվել է «Toyota Camry» մակնիշի մեքենայի. 9 տուժած հոսպիտալացվել է

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի մոտ 133-րդ կմ-ին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» (վարորդ՝ Էդիկ Ա., ծնված 1966 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ալիկ Հ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արմինե Ս.-ն (ծնված 1968 թ.), Սաիդա Ա.-ն (ծնված 1980 թ.) և Ռուզան Ա.-ն (ծնված 1982 թ.), «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Նարեկ Գ.-ն (ծնված 1991 թ.), Կարինե Դ.-ն (ծնված 1960 թ.), Մերի Ա.-ն (ծնված 1982 թ.) և Վահրամ Հ.-ն (ծնված 1979 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, այնուհետև՝ Մերի Ա.-ն և Վահրամ Հ.-ն տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ Արմինե Ս.-ն՝ Երևան քաղաք։

Բժիշկները Մերի Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վահրամ Հ.-ինը՝ կայուն: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: