Նախագահականը Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ-ի մասին օրենքը չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը՝ հարակից օրենքով, իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին հայտնել էին նախագահի աշխատակազմի լրատվական վարչությունից և այլ մանրամասներ չէին ներկայացրել, թե ինչ հիմնավորմամբ է նախագահը նման որոշում կայացրել:

Factor.am-ը երեկ դիմեց նախագահի աշխատակազմ՝ լրացուցիչ պարզաբանման խնդրանքով։ Կառույցից, սակայն, գրավոր հարցում պահանջեցին, ինչը և այսօր ուղարկեցինք։

Քիչ առաջ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք մեր հարցման պատասխանը, որում, սակայն, ասված է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը հանրապետության նախագահի կողմից չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»:

Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովի պատգամավորների ¼-ի նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որտեղ քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեցին «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարվող փոփոխությունները:

ԱԺ ընդունած այս փոփոխություններով լուծվեց բարձր դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Կամրագրվեն նաև դատավորների թափուր տեղերը։ Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին:

Նարեկ Կիրակոսյան