Պոլսո հունաց պատրիարք․ «Եթե Սբ Սոֆիան մզկիթի վերածվի, քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ կառաջանան»

Լուրեր

26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
Բոլորը

Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը քննադատել է Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունը. գրում է ermenihaber-ը:

Հունական «Օրթոդոքսիա» (Orthodoxia) լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդը հունիսի 30-ին Ստամբուլի եկեղեցիներից մեկում մատուցված պատարագից հետո ելույթ է ունեցել․

«Այա Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ կառաջացնի»:

Նա հույս է հայտնել, որ այս հարցում կգերակշռի ողջամտությունը։

Պատրիարքը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պատկանում է համայն մարդկությանը և «թուրք ժողովուրդը» պատասխանատու է ընդգծելու այդ հուշարձանի համընդհանրությունը։

Նա նաև հաղորդել է, որ դեռևս 2016թ․ տաճարը մզկիթի վերածելու շուրջ իր մտահոգությունները նամակի տեսքով հայտնել էր Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ էր բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։ Նման պահանջով հայտ էր ներկայացվել դեռևս 2016 թվականին։ Հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել հուլիսի 2-ին։ Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն չեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։ Նշենք, որ նույն պահանջով նմանատիպ մի հայտ ներկայացվել էր նաև 2005-ին, բայց մերժում էր ստացել Պետխորհրդի կողմից։

Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։