Մոսկվայի Կարմիր հրապարակում «2036» ակցիայի մասնակիցների են ձերբակալել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի Կարմիր հրապարակում «2036» ակցիայի ութ մասնակցի են ձերբակալել, որոնք պառկել են հրապարակի կենտրոնում՝ իրենց մարմիններով 2036 թիվը ձևավորելով։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Правозащита Открытки» կազմակերպությունը։

Նշվում է, որ ՌԴ Սահմանադրությունում փոփոխությունների ընդունման դեպքում մինչև 2036 թվականը Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա մնալ Ռուսաստանի նախագահի պաշտոնում։

Ակցիայի մասնակիցների թվում են եղել Մոսկվայի Բասմանի շրջանային պատգամավորներ Լյուսյա Շտեյնը և Վիկտոր Կոտովը, Pussy Riot շարժման անդամներ Ալեքսանդր Սոֆեևը և Նիկա Նիկուլշինան, ակտիվիստներ Մարիա Բեզվերխայան, Գոշա Կոժևնիկովը, Լիզա Սամոյլովան և Մարիա Տիմոֆեևան։ Բոլորը ՆԳՆ բաժանմունք են տեղափոխվել։

Նշենք, որ ՌԴ-ում այսօր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերջին օրն էր։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով քվեարկությունը սկսվել է դեռևս հունիսի 25-ին՝ ընտրատեղամասերում քաղաքացիների կուտակումներից խուսափելու համար։

Հանրաքվեի է դրվել ՌԴ Հիմնական օրենքի միանգամից 22 հոդվածի փոփոխություն։ Մարտի 10-ին փոփոխություններն արդեն հավանության են արժանացրել երկրի Պետական դուման, Դաշնային խորհուրդը և Սահմանադրական դատարանը։

Ընդդիմությունը 67-ամյա Վլադիմիր Պուտինին մեղադրում է «ցմահ նախագահ» դառնալու ձգտման համար։ ՌԴ գործող Սահմանադրության համաձայն՝ նախագահը չի կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ։ Քվեարկության դրված փոփոխություններով նախկին նախագահների պաշտոնավարման ժամկետները զրոյացվում են, ինչը Վլադիմիր Պուտինին հնարավորություն կընձեռի իր թեկնածությունն առաջադրել 2024 և 2030 թվականների նախագահական ընտրություններում՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2036 թվականը։