Ղազախստանում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով առաջարկել են կրկին 14-օրյա կարանտին մտցնել

Լուրեր

03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի իրավիճակի վատթարացման հետ կապված՝ Ղազախստանում առաջարկում են կրկին կարանտին մտցնել։

«Կառավարությունը հուլիսի 5-ից 14 օրով (երկարաձգելու հնարավորությամբ) կարանտին սահմանելու պլան է ներկայացրել։ Վաղը առողջապահության նախարարը հանդես կգա պարզաբանումներով»,- Twitter-ում գրել է Տոկաևը, հայտնում է Tengrinews.kz-ն։

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը նախագահ Տոկաևին կորոնավիրուսի դեմ պայքարի սցենարներ է ներկայացրել։

Առաջին սցենարի համաձայն՝ առանց կարանտին սահմանելու պգոստոսի վերջին յուրաքանչյուր օր հոսպիտալացում պահանջող COVID-19-ի 27 հազար նոր դեպք կարձանագրվի։ Միաժամանակ, 300 հազար հիվանդանոցային մահճակալի անհրաժեշտություն կլինի։

Երկրորդ սցենարը նախատեսում է երկշաբաթյա ազգային «լոքդաուն»։ Նշվում է, որ այս դեպքում հոսպիտալացման անհրաժեշտությամբ մինչև 7 հազար օրական դեպք կարձանագրվի, իսկ մահճակալային ֆոնդի պահանջարկը օգոստոսի վերջին կկազմի 80 հազար։

Երրորդ սցենարը ներկայացնում է համաճարակի զարգացումը, եթե չորսշաբաթյա «լոքդաուն» սահմանվի։ Այս դեպքում օգոստոսի վերջին հոսպիտալացման անհրաժեշտությամբ օրական դեպքերի թիվը կկազմի 2.500, իսկ մահճակալային ֆոնդի պահանջարկը կլինի մինչև 30 հազար, ինչը համապատասխանում է ընթացիկ իրավիճակին։