Մեր 20 հազար դեպքը, ասենք, մեր, իմ սխալի պատճառով է, բա աշխարհի 10 մլն դեպքն ո՞ւմ սխալի պատճառով է․ վարչապետը՝ շահարկումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պարետատան այսօրվա նիստից հետո հրավիրված ճեպազրույցում պատասխանելով դիտարկմանը, թե ժամանակ առողջապահության նախարարն ասում էր՝ դիմակ կրելն անօգուտ է, իսկ հիմա Կառավարությունը դժգոհում է քաղաքացիների այն վարքագծից, որը ձևավորվել է գործադիր մարմնի անդամների հայտարարությունների արդյունքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ տեսակետը ոչ թե Հայաստանի առողջապահության ոլորտի թիվ պատասխանատուի կողմից է հնչեցվել, այլ աշխարհի առողջապահական ոլորտի թիվ մեկ պատասխանատու կազմակերպության։

«Ի սկզբանե եղել է այսպիսի դիրքորոշում, որ դիմակ պետք է կրեն հիվանդները և նրանց խնամողները, որովհետև դիմակը պաշտպանում է ոչ թե վարակվելուց, այլ վարակելուց։ Եվ սա եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արձանագրումը»,- հավելեց նա։

Վարչապետի խոսքով՝ հետո որոշակի գիտելիք և իրավիճակ է փոխվել, և հիմա ինքներս մեզ պետք է որպես վարակակրի վերաբերվենք։

«Կար նաև երկրորդ խնդիրը։ Երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, դիմակ կրեք, իսկ խանութներում և դեղատներում դիմակ չկա, հարց չի՞ առաջանում՝ այդ ինչ կոչ է։ Չկա դիմակ ֆիզիկապես։ Դրա համար պետք էր նաև դիմակների սպառումը զսպել, որպեսզի գոնե հիվանդանոցներում բժիշկները կարողանան դիմակ ունենալ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխարհում այսօր կորոնավիրուսով վարակի 10 միլիոնից ավելի դեպք է արձանագրվել։ «Լավ, Հայաստանում Առողջապահության նախարարությունը, ենթադրենք, սխալ հայտարարություն է արել, բա աշխարհի մնացած երկրներո՞ւմ ովքեր են սխալ հայտարարություն արել։ Համաճարակն այսօր աշխարհում ծավալվում է, ո՞ւմ սխալ հայտարարության, ո՞ւմ չարած գործողության արդյունքում է այդ վարակը տարածվել․․․ Այստեղ խնդիրը պետք է հասկանանք, քաղաքական շահարկումների տրամաբանությունից դուրս գանք։ Մենք ունենք 20 հազար դեպք, և դա տեղի է ունեցել, ենթադրենք, տեղի է ունեցել մեր, իմ սխալի պատճառով։ Բա աշխարհի 10 մլն դեպքն ո՞ւմ սխալի պատճառով է»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։