Իտալիայում առգրավվել է ամֆետամինի ամենամեծ՝ 1 միլիարդ եվրոյի խմբաքանակ. Euronews

Լուրեր

17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի ոստիկանությունն առգրավել է ամֆետամինի ամենամեծ խմբաքանակն աշխարհում, հայտնում է Euronews-ը:

Իսլամական պետություն (ISIS) խմբավորման կողմից պատրաստված 14 տոննա ամֆետամինը հայտնաբերվել է երկրի հարավում՝ Սալերնոյի նավահանգստում:

«Առգրավված թմրանյութի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ եվրո»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

84 միլիոն կապտավուն հաբերի տեսքով պատրաստված թմրանյութը հայտնաբերվել է 3 կոնտեյներում՝ թղթե տարաների մեջ թաքցրած:

Միաժամանակ ոստիկանությունը նշել է, որ թմրանյութն օգտագործվում է ISIS-ի  կողմից ՝ «վախը և ցավը ճնշելու համար»:

«Ջիհադի հաբեր» քողարկված անվամբ այս հաբերը օգտագործվել են Փարիզում 2015 թ-ին տեղի են ունեցած ահաբեկչական հարձակումների ժամանակ»,- հայտնում են ոստիկանությունից:

Իրավապահ մարմիններն ասում են, որ խմբաքանակի հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է հանցավոր «կոնսորցիում», քանի որ ոչ մի անհատ չէր կարող իրեն թույլ տալ 1 միլիարդ եվրո արժողությամբ գործարք:

Ոստիկանությունը կարծում է, որ Եվրոպայում կորոնավիրուսային արգելափակումներով պայմանավորված թմրանյութերի արտադրությունն ու տարածումը հնարավոր է դադարեցված լինեն, ինչի պատճառով էլ շատ առևտրականներ դիմել են Սիրիային, որտեղ արտադրության տեմպերը, կարծես թե, չեն դանդաղել: