Քայլ առ քայլ վերամիավորում ենք Եվրոպան, այսօր էլ համաձայնագիր ենք ստորագրում Հայաստանի հետ. Դոնալդ Տուսկ

Լուրեր

07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մենք քայլ առ քայլ վերամիավորում ենք Եվրոպան: Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Պրահայում, երբ սկսեցինք այս նախաձեռնությունը, ես նախաձեռնողներից մեկն էի: Պատճառը մեկն էր՝ մենք ուզում էին, մեր հարևաններն ավելի մոտ լինեն Եվրամիությանը: Դա ելնում էր մեր ռազմավարական նպատակներից, ունեցել ենք նաև քաղաքական և տնտեսական ամբիցիաներ: Այսօր կարող ենք հպարտանալ մեր նվաճումներով: Մենք արդեն ասոցացման պայմանագրեր ունենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ: Այսօր մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ենք ստորագրում Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Նաև հարաբերություններ ենք մշակում Բելառուսի հետ»,- նշեց եվրոպացի պաշտոնյան:

Ինչ վերաբերում է ապագային, ապա Դոնալդ Տուսկի փոխանցմամբ՝ քաղաքական, տնտեսական նպատակների շուրջ եկել են համաձայնության, որոնց կցանկանան հասնել մինչև 2020 թվականը:

ԵԽ նախագահն անդրադարձավ նաև սառեցված կոնֆլիկտներին՝ ընդգծելով՝ դրանք շարունակում են խնդիր հանդիսանալ. «Երեկ 5 ուկրաինացի զինվորների մահը ուղղակի վերջին նշանն էր Ռուսաստանի ագրեսիայի: Եվրամիությունը երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի անեքսիան»:

Եզրափակելով խոսքը՝ ԵԽ նախագահը վստահեցրեց՝ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը գործընկեր երկներին՝ տարածքային ամբողջականության, անկախության և սուվերենության հարցում: